Ցավ
Ե՞րբ է մեջքի ցավը խոսում ավելի լուրջ խնդիրների մասին. med.news.am
Մեջքի ցավերը կարող են խոսել ողնաշարի խնդիրների մասին: Սակայն դրանք կարող են նաեւ այլ պատճառ ունենալ, նշում է Տագրիդ Հալիֆը Քլիվլենդի կլինիկայից:
Ողնաշարային խողովակի ստենոզ
Ողնաշարային խողովակի ստենոզը ցավերի ամենատարածված պատճառն է, որը կապ չունի վնասվածքների հետ: Ոսկրածուծի շուրջ հյուսվածքների նեղացումը սեղմում է նյարդերի վրա, ինչի արդյունքում ցավ ու անհարմարավետություն է առաջ գալիս:
Ողնաշարային խողովակի ստենոզ
- Ցավ մեջքի ստորին հատվածում,
- ջզաձգումներ՝ ոտքերում,
- ծանրություն՝ ոտքերում,
- ինջնելուց ցավն ուժեղանում է,
- ֆիզիկական ակտիվությունից ախտանիշները վատթարանում են,
- ցավը մեղմվում է, երբ թեքվում ես դեպի առաջ եւ հենվում որեւէ տեղ.
Հատկանշական է, որ, բժշկի խոսքով, 60-անց մարդկանց 21 տոկոսի մոտ ՄՌՏ սքանավորումից հետո այս խնդիրն, ամեն դեպքում, բացահայտվում է, եթե նույնիսկ նրանք ախտանիշներ չունեն:
Ինչպե՞ս տարբերել ավելի լուրջ խնդիրները
Ահա մի քանի խորհուրդ՝ առ այն, թե ինչպես տարբերել ստենոզը ավելի լուրջ խնդիրներից:
- Եթե ցավը վատթարանում է, երբ մարդը քայլում է ինչ-որ թեք հարթությամբ դեպի վեր, դա կարող է խոսոել պերիֆերիկ անոթների հիվանդության կամ արյունատար անոթներում կուտակումների մասին:
- Անոթների հիվանդության դեպքում ցավը չի անցնում՝ կռանալիս:
- Եթե ախտանիշները վատթարանում են երեկոյան, սակայն անցնում՝ մարզումներից հետո, դրանց պատճառը կարող է լինել նեյրոպաթիան:
- Եթե երիտասարդ մարդկանց մոտ մկանային ու ողնաշարային կաշկանդվածությունը 30 րոպեից ավելի է տեւում եւ վատթարանում չշարժվելու դեպքում, դա կարող է խոսել բորբոքային արթրիտի մասին:
- Այլ չկանխատեսված ախտանիշ, ինչպես քաշի հանկարծակի կորուստը, կարող է չարորակ ուռուցքի պատճառ լինել՝ շատ հազվադեպ, իհարկե, բայց անտեսել այս հավանականությունը պետք չէ:
Այս ախտանիշների ի հայտ գալու դեպքում ցանկալի է անհապաղ դիմել բժշկի:
Կարդացեք նաև
Կոնքի խոռոչի քրոնիկ ցավի համախտանիշը (ԿՔՑՀ) բավականին տարածված ախտաբանություն է, որն ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ՝ կապված քրոնիկ պրոստատիտի հետ...
Նյարդաբանական հիվանդությունները սկզբնական շրջանում կարող են ընթանալ առանց արտահայտված ախտանշանների: Սակայն բարձիթողի, ուշացրած դեպքերում դրանք անուղղելի բարդությունների պատճառ կարող են լինել...
Պոչուկը կազմված է 3-5 ողերից, որոնք միացած են աճառային թիթեղներով: Մեծ տարիքում նրանք միանալով` կազմում են մեկ ոսկր...
Միգրեն ունեցող մարդիկ հաճախ նշում են, որ իրենց նոպաների առաջացմանը նպաստում են իրավիճակը, իրադարձությունները, որոշակի սնունդը և ըմպելիքը։ Այս սադրիչ գործոններին այլ կերպ անվանում են նաև տրիգերներ...
Որովայնի ցավն ընդհանուր տերմին է, որով նկարագրվում է կրծքավանդակի և կոնքի միջև՝ որովայնի շրջանում, կծկանքների և ցավային զգացողությունների առաջացումը։ Յուրաքանչյուր ոք կյանքի տարբեր ժամանակահատվածում...
Գլխացավով մարդիկ, դիմելով խորհրդատվության, հաճախ հարցնում են՝ նախօրոք ի՞նչ հետազոտություններ պետք է անցնել, որպեսզի առաջին այցը բժշկի մոտ առավելագույն արդյունավետ անցնի...
Ձմռանն ավելանում է այն մարդկանց թիվը, ովքեր տառապում են ցրտի հետևանքով առաջացող գլխացավից։ Այն առաջանում է չպաշտպանված գլխի վրա ցածր ջերմաստիճանի ազդեցությունից, սառը ջրի հետ շփվելիս կամ սառը ուտելիք ուտելիս...
Նույնիսկ ալկոհոլի ոչ մեծ չափաբաժինը կարող է գլխացավ առաջացնել մարդկանց 80%-ի մոտ։ Ինչու է այդպես և ինչպես փրկվել այդ գլխացավից...
Պարանոցի և մեջքի ցավը տարածված գանգատ է, որը կյանքի որևէ պահի զգում է մարդկանց 80 տոկոսը:
Ողնաշարի պարանոցային, կրծքային, գոտկա-սրբանային հատվածներում ցավը կարող է տարբեր խնդիրների հետ...
Կլաստերային գլխացավերն ուժեղ արտահայտված, ամենօրյա, բավականին երկարատև գլխացավերի նոպաներ են: Այդ ցավերն անվանվում են նաև՝ հիստամինային գլխացավերի համախտանիշ, միգրենոզ նևրալգիա, ցիլիար նևրալգիա և այլն...
Ծնկան հոդում ցավի առկայությունն անուշադրության մատնել չի կարելի, քանի որ այն կարող է վկայել լուրջ հիվանդությունների մասին...
Աբդոմինալ միգրենը պարոքսիզմալ իդեոպաթիկ խանգարում է, որն արտահայտվում է որովայնի կենտրոնում ցավերի էպիզոդներով (դրվագներով)՝ 1-72 ժամ տևողությամբ...
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYzeeYZ1' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384